ԿարևորՍպորտ

Ֆրանսիայում զինված թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա

Սեպտեմբերի 29-ին ֆրանս-թուրքական FC Turquoise ակումբի և ֆրանս-հայկական ՀՄԸՄ-ի (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն) թիմերի հանդիպման ժամանակ թուրք երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և հարձակվել հայկական ակումբի խաղացողների վրա, հայտնում է Haiastan Media-ն։

Թուրք երկրպագուները ներխուժել են խաղադաշտ առաջին խաղակեսից հետո, երբ հայկական ակումբը հաղթում էր 2։0 հաշվով։ Նրանք դանակներով զինված են եղել։ Երկու հայ ֆուտբոլիստ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Մեկնաբանելով միջադեպը՝ ֆրանսիական Figaro Magazine-ի փոխտնօրեն Ջ-Քրիստոֆ Բյուսոնն ասել է, որ սա կոչվում է «ռասայական դրդապատճառներով հարձակում»:

Կարդացեք նաև

Back to top button