44-օրյա պատերազմից հետո մեր կյանքում շատ բան փոխվել է, բայց միևնույն է մենք շարունակում ենք ապրել և գործել։ Առանձնակի հպարտություն ենք զգում, երբ մեր հերոսները կարողանում են ոչ միայն իրենց մեջ ուժ գտնել մարզվելու համար, այլև հաղթանակներ են արձանագրում՝ միջազգային հարթակներում ծածանելով Հայաստանի դրոշը։
«Քո ձայնը» հաղորդման հյուրերն են 2024թ․-ի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գուրգեն Անտոնյանը և Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի ավագ մարզիչ Ոսկան Մարգարյանը։




