
«Մյուռոնը հոմանիշ է միության: Աղբյուր է զորության: Մեկ է մյուռոնված հայությունը». Գարեգին Ա կաթողիկոս
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին, տեղի կունենա մյուռոնօրհնության արարողությունը: Մայր Տաճարը կվերաօծվի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը, ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ հայրենիքի խաղաղության և անսասանության, մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի, ինչպես նաև անհայտ կորած, գերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար։
Մայր աթոռը սիրով հրավիրում է բարեպաշտ ժողովրդին իրենց աղոթական մասնակցությունը բերելու մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագներին։




