Նվիրվում է ինքնատիպ, բացառիկ աշուղներից մեկին՝ Աշուղ Շահենին, որի ճաշակը ձևավորվել է ժողովրդական և աշուղական երգերի մեջ։ Շահենի երգերը սիրված են և տարածված ինչպես մեր հայրենիքում, այնպես էլ հեռավոր սփյուռքի ափերում։
Հնչում են Աշուղ Շահենի մի քանի գեղեցիկ ստեղծագործություններ։
Ստուդիայում է Հանրային Ռադիոյի «Սայաթ Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը։
Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյան։




