Սփյուռքի ձայնը

Պետք է ապրել Հայաստանում և գործ սկսել. «Սփյուռքի ձայնը»

Հայրենադարձությունը բոլոր ժամանակների կարևոր լուծումներից մեկն է եղել՝ պետությունը և պետականությունը կայուն պահելու համար: Իսկ այն խթանելու նախադրյալները եղել են և կան, սակայն դրանք ավելացնելու կարիքը շարունակում է մնալ:

Համահայկական երկրորդ գագաթնաժողովին նաև հայրենադարձության մասին հարցեր բարձրացվեցին: Լավագույն օրինակը, իհարկե, արդեն Հայաստան տեղափոխված մարդիկ են՝ իրենց հոգսերով, դրանք հաղթահարելու ճանապարհներով  և մոտիվացնող գործողություններով:

ԱՄՆ-ից 5 տասնամյակ առաջ Հայաստան տեղափոխված «Մեգերյան կարպետ» ընկերության հիմնադիր Րաֆֆի Մեգերյանը համոզված է, որ այսօր Հայաստանի ու Սփյուռքի հարաբերությունները պետք է կառուցվեն հատկապես Հայաստանում ապրելով և այստեղ աշխատատեղեր ստեղծելով: «Բարեգործություն անելու ժամանակներն անցել են։ Պետք է մտածել մեր ժողովրդին աշխատատեղերով ապահովելու մասին։ Պետք է ներդրում անել՝ չսպասելով առաջիկա տարիներին մեծ շահույթի», — ասում է Րաֆֆի Մեգերյանը։

Տարիներ առաջ մեր Հայաստան տեղափոխվելը ուներ իր նախապատմությունը՝ ասում է Րաֆֆի Մեգերյանն ու հիշում․ «ԱՄՆ-ում  Մեգերյանների հիմնած գործը մեծ առաջընթաց ուներ։ Մեկ օր հայրս ինձ հարցրեց Հայաստանում աշխատանք սկսելու մասին։ Պատասխանեցի, որ բարեգործություն եմ անում, իսկ Հայաստանում դժվարությունները շատ են, իսկ գործ սկսելը՝ դժվար։ Սակայն հորս պատգամը ինձ համար այնքան կարևոր էր, որ ոչ միայն գործ սկսեցի այստեղ ու 1800 մարդու համար աշխատատեղ, այլ նաև տեղափոխվեցի այստեղ ապրելու», — ասում է գործարարը։

«Այսօր սփյուռքի երիտասարդներին պետք է կապել Հայաստանի հետ։ Եթե ոչ մշտական բնակության, գոնե՝ տուն ունենալու և հաճախ այցելելու համար», – նշում է Մեգերյանը։

Polity 360 Consulting ընկերության հիմնադիր և գլխավոր խորհրդատու Արմեն Սահայանը նույնպես ԱՄՆ-ից է տեղափոխվել Հայաստան: Նշում է, որ տեղափոխվելուց առաջ ինքն ու կինը երկար չեն մտածել: Ասում է նաև, որ աշխատանքը հիմնելու համար բազմաթիվ ուսումնասիրություններ և աշխատանքներ է իրականացրել Հայաստանի տարբեր ոլորտներում:

«Կրթությունս ստացել եմ ԱՄՆ-ում, սակայն 44-օրյա պատերազմի օրերին ես և կինս որոշեցինք տեղափոխվել Հայաստան։ Արդեն երեք տարի է Հայաստանում ենք, սակայն մի քանի ամիս առաջ միայն հիմնեցի խորհրդատվական այս ընկերությունը, որը բազմակողմանի աշխատանքներ է իրականացնում։  Պետք է միայն մեկ բան հաշվի առնել․ Հայաստանում ապրելով է հնարավոր տեղյակ լինել երկրի ներքին իրավիճակից ու խնդիրներից , ինչն ավելի է հեշտացնում աշխատանքային դաշտը գնտելու ճանապարհը», — ասում է  Արմեն Սահակյանը։

Կարդացեք նաև

Back to top button