ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը Կանադային մեղադրում է հայամետ դիրքորոշման մեջ

Ադրբեջանը Կանադային մեղադրել է հայամետ դիրքորոշման համար։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, որ իրենք խստորեն դատապարտում և կտրականապես մերժում են Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլիի սեպտեմբերի 22-ի հայտարարությունը։

Մամուլի խոսնակը նրան մեղադրել է «շահարկումների» և «փաստերը խեղաթյուրելու» մեջ:

«Կանադան բարոյական իրավունք չունի խոսելու այն մասին, թե ինչպես պետք է խաղաղություն և անվտանգություն հաստատվի մեր տարածաշրջանում», — ասել է նա:

Հաջիզադեն ասել է, որ «նման սադրիչ և կողմնակալ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան խոչընդոտ միջազգային իրավունքի սկզբունքների հարգման հիման վրա տարածաշրջանի հետագա զարգացման և առաջընթացի համար»։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակման առաջին տարելիցի կապակցությամբ հայտարարությունում նշել է, որ այդ գործողության հետևանքները ծանր են. ավելի քան 100․000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30․000 երեխաներ, բռնի տեղահանվել են Հայաստան՝ երկրում առաջացնելով մարդասիրական կարիքների արագ աճ։

«Ադրբեջանի կողմից չարդարացված ռազմական գործողությանը նախորդել էր Լաչինի միջանցքով մարդասիրական ապրանքների անցման իննամսյա շրջափակումը, ինչը խախտել էր Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցի կիրառման մասին որոշումը։»,- հիշեցրել է Ջոլին։

«Կանադան համերաշխ է այս ճգնաժամից տուժած մարդկանց հետ և երախտապարտ է Հայաստանին իր դռները բացելու համար։ Այդ իսկ պատճառով 2023 թվականին մենք ավելի քան 3,9 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն ենք հատկացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից բխող հրատապ կարիքները լուծելու համար»,- հավելել է նախարարը։

«Կանադան համերաշխ է այս ճգնաժամից տուժած մարդկանց հետ և երախտապարտ է Հայաստանին իր դռները բացելու համար։ Այդ իսկ պատճառով 2023 թ․ մենք ավելի քան 3․9 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն ենք հատկացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից բխող հրատապ կարիքները լուծելու համար։», — ասել է նա։

«Կանադան բազմիցս կոչ է արել անվերապահորեն ազատել 2020 թ․ Ղարաբաղյան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ Մենք նաև շարունակում ենք կոչ անել ազատ արձակել Ադրբեջանի կողմից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին։»,- ընդգծել է Մելանի Ժոլին։

«Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին՝ այս տարածաշրջանի  ժողովրդի համար արդար և տևական խաղաղության հասնելու բանակցություններում։ Սա պետք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքը, երաշխավորի մարդու իրավունքների և քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանությունը և տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»,- եզրափակել է նա։

Կարդացեք նաև

Back to top button