ԿարևորՄիջազգային

Իրանի Թաբաս անապատի ածխահանքում պայթյունի հետևանքով 51 մարդ է զոհվել

Իրանի Թաբաս անապատի ածխահանքում գազի արտահոսքի և պայթյունի հետևանքով զոհվել է 51 մարդ։ Ավելի քան 20 մարդ համարվում է անհետ կորած։

Պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում։

Հարավային Խորասան նահանգի ճգնաժամային կառավարման կենտրոնի գլխավոր տնօրենի խոսքով` պայթյունի զոհերի թիվը կարող է աճել։ 

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը ցավակցել է զոհվածների ընտանիքներին։ Նա նաև նշել է․ «Արդյունաբերության նախարարի հետ զրույցում ընդգծել եմ, որ այս միջադեպը պետք է դաս դառնա, որպեսզի հանքերում ներդրվեն համապատասխան համակարգեր և կանխվի  նման դեպքերի կրկնությունը»։

Դեպքի վայրում իրականացվում են փրկարարական աշխատանքներ։

Կարդացեք նաև

Back to top button