Հայագիտակ

Միջնադարյան հագուստի դիվանագիտությունը. «Հայագիտակ»

Միջնադարյան իշխանական խավի հագուստը յուրօրինակ մի խառնուրդ էր, որտեղ օտար նվաճողների հագուստի մանրամասները երևի ավելի ցայտուն ու վառ էին արտահայտված։ Զաքարյան ու Պռոշյան իշխանների տարազի մասին պատկերացում ենք կազմում թե՛ մոնղոլական արշավանքների օրոք կառուցված եկեղեցիների բարձրաքանդակներից, թե՛ ձեռագիր մատյանների նկարներից։

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Աշխեն Ենոքյանն ասում է. «Անգամ իշխանների դեմքերը երբեմն դժվար է հայկական համարել։ Դա հավանաբար արվել է ինքնապաշտպանության նպատակով։ Նույնն արվել է հագուստի հետ։ Նորաձևությունը եղել է դիվանագիտության մի մասը»։

Back to top button