ԿարևորՄիջազգային

Թրամփի գոլֆ-ակումբի մոտակայքում կրակոցներ են հնչել. ԱՄՆ նախկին նախագահը չի տուժել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գոլֆ-ակումբի մոտակայքում կրակոցներից հետո նրա անվտանգությանը ոչինչ չի սպառնում՝ ասված է նրա նախընտրական շտաբի հայտարարության մեջ:

«Նախագահ Թրամփն վտանգ չի սպառնում», — ասել է նրա նախընտրական շտաբի հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չյունգը՝ հավելելով, որ «այս պահին այլ մանրամասներ չկան»:

Սպիտակ Տունը հաստատել է, որ նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին տեղեկացրել են միջադեպի մասին, որը, նրանց խոսքով, տեղի է ունեցել դաշտում, որտեղ նախկին նախագահ Թրամփը գոլֆ էր խաղում:

X-ում հրապարակված գրառման մեջ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, ասել է, որ կրակոցներ են հնչել Թրամփի՝ Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչում գտնվող գոլֆի դաշտում: Նա ասել է, որ կասկածյալը բերման է ենթարկվել։

Թրամփը վիրավորվել էր հուլիսի 13-ին Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում ելույթ ունենալիս, երբ զինված անձը մոտակա շենքի տանիքից կրակել էր նրա վրա AR-15 տեսակի հրացանից:

Կարդացեք նաև

Back to top button