
Մոտ չորս տասնամյակ է Հայաստանում գիտեն, թե ինչ է Արևմտյան Նեղոսը։ Գիտական հետազոտությունների ընթացքում են պարզել։ Բայց բոլորովին վերջերս միայն մեր երկրում գրանցվեց այս հիվանդությունը։
Մասնագետներն ասում են՝ պարտադիր չէ, որ մոծակների միջոցով փոխանցվող այս վիրուսի, այսպես ասենք, «հեղինակը» գա Արևմտյան Նեղոսից։ Դրանք ամենուր են, բոլոր այն վայրերում, որտեղ կարող են մոծակներ լինել։ Արևմտյան Նեղոսը աբրովիրուս է։ Հայաստանում դրա հետազոտությունը շատ ավելի վաղ՝ 1985–1999 թվականներին է սկսվել։
Գիտական խմբի անդամներից մեկը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր Հասմիկ Հովհաննիսյանն է պատմում.

«1985թ․-ին որոշեցինք ուսումնասիրել Բնական օջախները կարող են երկարատև քնել, չակտիվանալ, բայց որոշակի պայմաններում առաջացնել հիվանդություն։ Սա նոր բան չէ՝ ասում է պրոֆեսորը։ Հայաստանում կա բնակլիմայական չորս գոտի։ Հայաստանի 10 մարզերից 8-ում անջատվել են արբովիրուսային տարբեր հարուցիչներ։ Առավել մեծ տարածում ունենք Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերում, որտեղ փոխանցողները եղել են մոծակները, իսկ Կոտայքի մարզում՝ տզերը։ Լոռիում և Շիրակում չենք հայտնաբերել հարուցիչներ։ Առաջին անգամ Հայաստանում մենք անջատել ենք Արևմտյան Նեղոսի տենդի 22 շտամ՝ մոծակներից, և ընդամենը 4 շտամ՝ տզերից։ Այդ պատճառով շեշտը դնում ենք հիմնականում մոծակների վրա»։
Վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսում, որտեղից էլ ստացել է անվանումը։ Արբովիրուսները փոխանցվում են կենդանի փոխանցողների՝ հիմնականում տզերի և մոծակների միջոցով, բացատրում է Հասմիկ Հովհաննիսյանը։
Այցելել են բոլոր մարզեր, տեղում են նմուշառումներ վերցրել, հետազոտությունը շարունակել լաբորատորիայում, վերջնական արդյունքը՝ Վրաստանում։ Ըստ ԱՀԿ տվյալների՝ այս հիվանդությունը հիմնականում ընթանում է անախտանիշ, բայց կարող է առաջացնել և ծանր բարդություններ, ընդհուպ մինչև մահվան դեպքեր։ Արևմտյան Նեղոսի տենդը կարելի է գտնել ԱՀԿ հատուկ վտանգավոր վարակների ցանկում։ Եթե առողջ մարդկանց մոտ հիվանդությունը հիմնականում աննկատ է անցնում, ապա ծանր և քրոնիկ հիվանդություն ունեցողները պետք է զգուշանան։ Թիրախում հենց նրանք են։
«Մարդը մարդուն չի վարակում, հնարավոր է մարդուց մարդուն անցնի այս վիրուսը միայն հետևյալ դեպքերում՝ օրգանների փոխպատվաստում, արյան ներկարակում, և հղիության ժամանակ՝ ուղղահայաց՝ մորից պտղին փոխանցում։ Այս հիվանդության համար հատուկ պատվաստանյութ կամ հատուկ դեղամիջոց չկա։ 80 տոկոս դեպքերում գրեթե առանց ախտանիշի է ընթանում ու բուժօգնության դիմելու համար որևէ գանգատ չի լինում։ Ծանր դեպքերում ախտահարվում է մարդկանց նյարդային համակարգը։ Հոսպիտալացված պացիենտների մոտ հիմնականում ինտոքսիկացիոն հիվանդություններին բնորոշ երևույթներ են գրանցվում»։
Պատվաստանյութ չկա, բայց կան միջոցներ, որոնցով հնարավոր է կանխարգելել։ Համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր Հասմիկ Հովհաննիսյան. մասնագետը փաստում է՝ բնական օջախները վերացնել հնարավոր չէ, քանի որ դրանք կարող են տասամյակներ շարունակ քնած լինել։ Կարծում է՝ նոր հետազոտության կարիք կա պարզելու, թե ինչ իրավիճակ է մարզերում։
«Ցանցապատում պատուհանների, դռների, հոտով քսուքների օգտագործում, որ մոծակնեը չմոտենան։ Դրանք են հիմնական պաշտպանիչ մեթոդները»։




