ԿարևորՔաղաքական

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարարի հետ

Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Ցըգե Յոշիֆումի հետ:

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել մեր տարածաշրջանի անվտանգային իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովմանը՝ Ա.Գրիգորյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դերակատարությունը:

Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում Հայաստան-Ճապոնիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները:

Back to top button