Հայագիտակ

Երկու անգամ երկրաշարժից ավերված Հերմոնի վանական համալիրը բազում գաղտնիքներ ունի. «Հայագիտակ»

Հերմոնի վանական համալիրի ավերակները Եղեգիս գյուղից երեք կիլոմետր հյուսիս-արևելք են գտնվում։

Այստեղ Պատմա-մշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական արշավախումբը սկսել է աշխատանքը` քաջ գիտակցելով, թե ինչ կարևոր դեր է կատարել վանքը, որտեղ Տաթև տեղափոխվելուց առաջ գտնվել է Գլաձորի համալսարանը։

Հնագետ Մերի Սաֆարյանն ասում է. «Հերմոնը եղել է նաև գրչության նշանավոր կենտրոն։ Այսօր Մատենադարանում պահվում է այստեղ գրված 21 ձեռագիր»։


Back to top button