Էկոսֆերա

Աշխարհը կնշի «Մաքուր օդի միջազգային օրը»․ «Էկոսֆերա»

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 7-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես «Մաքուր օդի միջազգային օր»։ Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, կոչված է սևեռել բոլոր երկրների ուշադրությունն օդի աղտոտվածության խնդրին։

Գիտնական բժիշկները պնդում են, որ ինսուլտի, քրոնիկական շնչառական հիվանդությունների, թոքերի քաղցկեղի և անգամ սրտանոթային հիվանդությունների հետևանքով մահացության մի մասը պայմանավորված է աղտոտված մթնոլորտով։

Մարդու գործունեության հետեւանքով մթնոլորտում կարծր մասնիկների, գազերի արտանետումները ոչ միայն համաշխարհային մակարդակով բացասական ազդեցություն են թողնում կլիմայական ոլորտում, այլ նաեւ ուղղակիորեն ազդում են մարդու առողջության վրա։

ՄԱԿ-ի հիմնական կոչն ուղղված է առ այն, որ հնարավոր դառնա գրավել աշխարհի բոլոր պետությունների ուշադրությունն այդ խնդրի նկատմամբ, հոգ տանել ձեռնարկությունների եւ տրանսպորտի՝ մթնոլորտում վնասակար արտանետումների կրճատման մասին մեր մոլորակում օդի եւ հենց մարդկության առողջացման նպատակով։

Back to top button