Այս տարի լրանում է ․«Նարեկացի» արվեստի միության հիմնադրման 20 տարին։
Հիմնադիր Նարեկ Հարությունյանն ասում է. «Պապս ցեղասպանությունից հրաշքով փրկված երեխա էր։ Մեծացավ, ընտանիք կազմեց, և սիրում էր երաժիշտներ հրավիրել իր տուն, ուրախ քեֆեր կազմակերպել։ Օգնում էր շնորհալի երաժիշտներին, և դա անցավ նախ հորս, հետո` ինձ։ Դեռ ԱՄՆ-ում որոշեցի բարեգործական մշակութային մի կազմակերպություն ստեղծել, որը կօգնի կայանալ շնորհալի, տաղանդավոր երիտասարդներին։ Մի քանի անվանումից ընտրեցինք «Նարեկացի արվեստի միություն» անվանումը։ Երևանում տարածք ձեռք բերեցինք և ահա 20 տարի է` կանք»։
Միությունում կազմակերպվում են հանդիպումներ, համերգներ, ցուցահանդեսներ, որոնց մասնակցում են երիտասարդ նկարիչներ, երգիչներ, արվեստաբաններ։ ՆԱՄ-ն անում է ամեն ինչ` հայկական մշակույթի զարգացման և հանրահռչակման համար։