Գործող քրեական նոր օրենսգրքում տեղ են գտել հայեցակարգային փոփոխություններ ու նոր կարգավորումներ, որոնք կոչված են լրացնել ՀՀ քրեական նախկին օրենսգրքում եղած բացերը և վերացնել թերությունները։
- Որո՞նք էին այդ բացերն ու թերությունները։
- Ինչպե՞ս է նպաստելու քրեական նոր օրենսգրքի ընդունումը քրեական արդարադատության արդյունավետության բարձրացմանը։
- Ի՞նչ է հետամտումը և ի՞նչ պատժաչափ է նախատեսված վերջինիս համար։
- «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքում ևս ամրագրված է հետամտելը՝ հոգեբանական բռնության համատեքստում։
- Արդյո՞ք հետամտելը միայն այս համատեքստում է որպես բռնության ձև ընկալվում և որակվում, թե՞ անշուշտ ավելի լայն համատեքստում, քանի որ ունենք ծանրացնող հանգամանք, եթե արարքը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ՝ պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ կապված։
- Հետամտման դեպքում ինչպիսի՞ն պետք է լինեն տուժողի գործողությունները՝ իրավապահ մարմիններին դիմելու դիտանկյունից։
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը փաստաբան Կարեն Խալաթյանն է։