Հայագիտակ

«Պոլիսը՝ հին ու նոր»․ հրատարակվել է Լևոն Լաճիկյանի եռալեզու պատկերագիրքը. «Հայագիտակ»

Օրերս Պոլսի հայախոս Քընալը կղզում կայացավ արվեստաբան, գծանկարիչ Լևոն Լաճիկյանի «Պոլիսը` հին ու նոր» պատկերագրքի շնորհանդեսը։

Լևոնն ասում է. «Պոլսում որտեղ էլ ոտքդ դնես, հանդիպում ես Բալյան հայազգի ճարտարապետների շինություններին, որոնք զարդարում են Պոլիսը։ Քընալը կղզին ասես փոքրիկ Հայաստան լինի։ Բոլորը խոսում են հայերեն, բայց նաև շատ սիրում են Պոլիսը, և պատկերագիրքը մեծ հաջողություն ունեցավ»։

Պարոն Լաճիկյանը նաև մեծ ցուցահանդեսի հրավեր է ստացել, որը արդեն կկայանա Պոլսում։


Back to top button