Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և բանաստեղծ Վարդան Սմբատյանը զրուցում են Հարուկի Մուրակամիի «Սահմանից հարավ, արեգակից արևմուտք» վեպի մասին։ Այն ճապոներենից թարգմանել է Լիլիթ Խանսուլյանը։
1992-ին լույս տեսած «Սահմանից հարավ, արեգակից արևմուտք» վեպը սիրո մասին է, կրքի, կյանքը գլխիվայր շրջող ճիշտ և սխալ որոշումների, կորցրած ու բաց չթողած հնարավորությունների մասին, և այդ ամենը՝ շաղախված առեղծվածով ու Մուրակամիի երաժշտական նուրբ ճաշակով։




