Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), գործակցելով Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ԻՍԱԱ) հետ, իրականացնում է աշխատանք, որը միտված է Հայաստանի թվային և տնտեսական ներուժի բացահայտմանը։ Այդ ուղղությամբ մեկնարկելու է սեմինար, որի շրջանակում փորձ է արվելու պարզել Հայաստանի համար տվյալների ենթակառուցվածքի ոլորտում գործակցության ուղիները՝ ոլորտի շահագրգիռ կողմերի հետ։
«Քո ձայնը» հաղոդման հյուրն է Ասիական զարգացման բանկի տարածաշրջանի մասնավոր հատվածի ենթակառուցվածքների ֆինանսավորման բաժնի ղեկավար, Ներդրումների ավագ մասնագետ Դեյվիդ Ուրբանխեա Ֆուրելոս (թարգմանիչ ԱննաՊողոսյան):