
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավարտում է իր առաքելությունը այս պաշտոնում։
«Այսօր իմ վերջին օրն է՝ որպես Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։ Շատ բան է տեղի ունեցել, երբ ես սկսեցի աշխատել գրեթե 7 տարի առաջ՝ 2017 թվականի նոյեմբերին։ Այնուամենայնիվ, մի բան մնում է անփոփոխ՝ ԵՄ-ի հանձնառությունը՝ օգնելու տարածաշրջանում մեր հարեւաններին հասնել կայուն և արդար խաղաղության»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։
Today is my last day as EUSR for the South Caucasus and the crisis in Georgia. Much has happened since I started almost 7 years ago, in November 2017. But one thing remains the same: The 🇪🇺’s commitment to helping our neighbours in the region achieve sustainable & fair peace. pic.twitter.com/oakWicmWa2
— Toivo Klaar (@ToivoKlaar) August 31, 2024
Կլաարին այս պաշտոնում կփոխարինի Մագդալենա Գրոնոն։




