Մասնագիտություն

Ճարտարապետական ժառանգության վերականգնող. մասնագիտություն անցյալի և ներկայի սահմանագծում. «Մասնագիտություն»

Վերջին ժամանակներում աշխարհում տեղի ունեցող խոշոր տնտեսական, սոցիալական, տեխնոլոգիական և քաղաքական զարգացումներն առաջացրին աննախադեպ փոփոխություններ. արագ ուրբանիզացիա, խոշոր քաղաքների աճ, տեխնոլոգիական և գիտական զարգացում, զանգվածային հաղորդակցության և փոխադրումների առաջացում, որոնք հիմնովին փոխեցին մեր ապրելակերպն ու աշխատելու ոճը՝ առաջ բերելով նոր կառույցներ և կոնստրուկցիաներ:

Ժամանակակից աշխարհում ճարտարապետական ժառանգությունը խորապես հասկանալու, պահպանելու, մեկնաբանելու, որոշ դեպքերում անհարկի փոփոխությունների չենթարկելու և ապագա սերունդներին փոխանցելու կարևորությունը շարունակում է մնալ արդիական, և բանիմաց վերականգնող ճարտարապետների պահանջարկը մեծ է:

Ճարտարապետական ժառանգության վերականգնում. հետաքրքիր, խորհրդավոր,  հրապուրիչ, շրջադարձային բացահայտումներով, գաղտնիքներով ու տպավորություններով լի մասնագիտություն, որ ստեղծում է մի յուրահատուկ կապ անցյալի և ներկայի միջև:

Մեծ համբերություն, աշխատասիրություն, ճշգրտություն, վերլուծական մտածելակերպ և ուշադրություն. ճարտարապետական ժառանգության վերականգնող դառնալու համար վերոնշյալն անհրաժեշտ կլինի, իսկ ուսումնառության ընթացքում ձեռք կբերեք հնագիտական ժառանգության վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, կկատարեք պատմա-հնագիտական հետազոտություններ, պեղումներ, պատմական աղբյուրների և պեղումներով ձեռք բերված տվյալների համալիր ուսումնասիրություններ:

Զրույց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի վարիչ, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Էմմա Հարությունյանի և նույն ամբիոնի ասիստենտ Նանար Քալանթարյանի հետ։

Կարդացեք նաև

Back to top button