ԿարևորՍպորտ

Էլինա Ավանեսյանը հաղթել է Մեքսիկայում անցկացվող մրցաշարի առաջին փուլում

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Մոնտերեյում ընթացող մրցաշարի երկրորդ շրջան։

Աշխարհի 60-րդ ռակետը ուժեղ է գտնվել իտալացի մրցակցուհուց՝ Էլիզաբետա Կոչարետոյից (WTA-ի դասակարգման 66-րդ հորիզոնական):

Էլինան հաղթեց 7:6 (8:6), 6:1 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 46 րոպե։

Մոնտերեյի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 19-ից 24-ը: Կանանց մենախաղի մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 922 հազար դոլար: Մրցաշարի գործող հաղթողը խորվաթ Դոննա Վեկիչն է:

Աղբյուր՝ armsport.am

Կարդացեք նաև

Back to top button