Վերնատուն

Մշակութային արժեքները՝ աշխարհին կապող կամուրջներ․ «Վերնատուն»

Արվեստի տեսաբան Էլլա Կանեգարյանը խոսում է ի՞նչ է մշակութային ժառանգությունը մեր օրերում, ինչպե՞ս է այն պահպանվում և ներկայացվում միջազգային վիրտուալ հարթակներում:

Էլլա Կանեգարյանը պատմում է «Մշակութային հիշողությունից դեպի պատմություն» վիրտուալ ցուցադրության մասին, որի կոնցեպտի հեղինակն է և որն իրականացվել է «Երևանի արվեստների բիենալե» հիմնադրամի հետ համատեղ:

Ցուցադրությունը ներկայացվել է Google Arts and Culture հարթակում, և նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ- ի պատմամշակութային ժառանգությանը և այնտեղ ՀՀ ներկայությանը: Ցուցադրությանը ներառված են լուսանկարիչ Զավեն Սարգսյանի լուսանկարներն ու նմուշներ՝ Ազգային պատկերասրահի հավաքածույից:

Էլլա Կանեգարյանն ասում է, որ աշխարհին ու նաև ինքներս մեզ բավարար չափով ներկայցված չենք, որ տարիներ շարունակ զբաղվել ենք ժառանգությունն ուղղակի պահպանելով, ոչ թե ուսումնասիրելով:

«Գիտելիքը, արժեքն ու ժառանգությունը կարող ես օգտագործել շուրջդ պատեր շարելու համար, որ ունիկալ ես, լավն ես, բայց նույն այդ արժեքները կարող ես օգտագործել կամուրջներ կառուցելու ու կապեր ստեղծելու համար»,- ասում է նա:

«Մշակութային հիշողությունից դեպի պատմություն» վիրտուալ ցուցադրության հղումը այստեղ՝ https://shorturl.at/isQzY , https://shorturl.at/AXr56

Back to top button