ԿարևորՍպորտ

Սևանա լճում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի՝ (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը։

Մրցաշարի նպատակներն են հանրապետությունում լողի մասսայականացումը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը:

Մրցաշարն անցկացվել է տարիքային 2 խմբերով`

  • 1-ին տարիքային խումբ՝ 18-40 տարեկան (1984-2006 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,
  • 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1983 թ. ծնված) կանայք և տղամարդիկ:

Կանայք մրցել են հազար (1,000) մետր, իսկ տղամարդիկ՝ հազար հինգ հարյուր (1,500) մետր լողատարածություններում:

Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի՝ 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցների համար՝

  • 1-ին տեղ՝ 1,000,000 ՀՀ դրամ,
  • 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ,
  • 3-րդ տեղ՝ 300,000 ՀՀ դրամ,
  • 4-րդ տեղ՝ 100,000 ՀՀ դրամ,
  • 5-10-րդ տեղ՝ 50,000 ՀՀ դրամ:

Կարդացեք նաև

Back to top button