Գործարարության պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններից է, որի հիմնական նպատակը գործարար միջավայրի բարելավումն է, փոքր և միջին բիզնեսի շահերի պաշտպանությունը, հարկային և մաքսային քաղաքականության արդյունավետության բարձրացումը։
- Կոնկրետ ի՞նչ իրավունքների խախտման դեպքում կարելի է դիմել ՄԻՊ:
- Ի՞նչ եղանակով է ՄԻՊ-ն իրականացնում այս ոլորտում իր գործունեությունը և որո՞նք են ՄԻՊ հիմնական գործառույթները:
- Մարդու իրավունքների պաշտպանին կարող են դիմել այն անձինք, ովքեր տուժել են հարկային կամ մաքսային վարչարարությունից, պետական մարմինների կողմից ցուցաբերած անհավասար մոտեցումից, հավասար բիզնես մրցակցությանը խոչընդոտելուց, պետական մարմինների կայացրած վարչական ակտերից, մաքսային և հարկային մարմինների անհարկի քաշքշուկներից և այլն։ Դիմելով ՄԻՊ վերոհիշյալ դեպքերում, ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ տուժողները:
- Հանրային ծառայությունների ոլորտում ՄԻՊ-ը քննարկում է բողոքներ՝ կապված ՀՀ բնակչությանը մատուցվող հանրային ծառայությունների հետ, օրինակ՝ լույսի, գազի, ջրի մատակարարման և սպասարկման հետ։ Արդյո՞ք բողոքների զանգվածային բնույթը էական պայման է ՄԻՊ-ին դիմելու համար։
- ՄԻՊ նախորդ տարվա հաղորդման մեջ առանձնացվել են հետևյալ խնդիրները․
- մատակարարված ծառայությունների համար չվճարելու դեպքում բաժանորդին ջրի նվազագույն քանակով չապահովելը,
- խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցումը
- ներդրումային ծրագրերում ներառելը,
- խմելու ջրի մատակարարման խափանումները,
- անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասում էլեկտրահաղորդման գծերի հենասյուներ տեղադրելու խնդիրները,
- էլեկտրաէներգիայի մատակարարման հաճախակի ընդհատումների խնդիրը և այլն։ Որքանո՞վ է հաջողվել դրական արդյունք ձեռք բերել բարձրաձայնված հարցերի վերաբերյալ։
- Անդրադառնալով էլեկտրաէներգիայի մատակարարման հաճախակի ընդհատումների խնդրին՝ ՄԻՊ-ը նշել է, որ սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների հարցը կարգավորելու նպատակով անհրաժեշտ է` ուսումնասիրել վթարային արտապլանային ընդհատումների պատճառները, աշխատանքներ իրականացնել (այդ թվում՝ պահուստային (երկրորդային) սնուցում ապահովելու միջոցով) դրանք նվազագույնի հասցնելու համար, ինչպես նաև քայլեր ձեռնարկել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները բարելավելու ուղղությամբ։
- Արդյո՞ք քաղաքացին բավարար գործիքակազմ ունի ստուգելու, թե որքանո՞վ է ՄԻՊ առաջարկը լուծում ստացել, թե՞ պետք է սպասի մինչև հաջորդ տարեկան հաղորդման։
Զրույց ՄԻՊ աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էլլադա Հակոբյանի հետ։