Մասնագիտություն

Ագրոբիզնեսի կառավարում. կայուն զարգացող և շահութաբեր գյուղատնտեսություն. «Մասնագիտություն»

Վերջին տարիներին աշխարհը փոփոխվում է ֆանտաստիկ արագ տեմպերով, որին զուգահեռ՝ տեխնիկական, տնտեսական և մշակութային առաջընթացի շնորհիվ աշխարհում ինչպես վերանում, այնպես էլ ստեղծվում են նոր մասնագիտություններ:

Յուրաքանչյուր երկրի կարևորագույն ոլորտներից է ագրոարդյունաբերությունը, որ ներառում է գյուղատնտեսության և դրա հետ կապված առևտրի տնտեսական ոլորտները. արտադրություն, վերամշակում, բաշխում։

Ու թեև հաճախ սպառողների համար ագրոարդյունաբերության գործառույթները տեսանելի չեն, այնուամենայնիվ ոլորտը ներառում է գործողությունների հսկայածավալ ընթացք, որը պահանջում է բանիմաց ագրարային տնտեսագիտական կրթությամբ մասնագետներ: 

Ագրոբիզնեսի կառավարում. շուկայի ամենապահանջված մասնագիտություններից մեկը, որն արդիական կլինի նաև ապագայում, մասնագիտություն, որը միտված է ստեղծելու ժամանակակից, շահութաբեր և կայուն զարգացող գյուղատնտեսություն՝ նպաստելով ագրոպարենային համակարգի և տնտեսության զարգացմանը, գյուղատնտեսական արտադրության բարելավմանն ու խրախուսմանը:

Ագրոբիզնեսի կառավարչի գործառույթները բազմազան են. շուկայի ուսումնասիրություն, մանրակրկիտ վերլուծություն մրցակիցների շրջանում, գնորդների պահանջարկի սահմանում, կանխատեսում, մոդելավորում…

Գործողությունների ամբողջություն, որի շնորհիվ հնարավոր է դառնում բացահայտելու հաճախորդների կարիքները և բավարարելու դրանք՝ բարձրացնելով ապրանքի կամ ծառայության պահանջարկը, իսկ ճիշտ ընտրված մարքեթինգային քաղաքականությունը և թիրախային շուկան կարող են բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը և ամրապնդել դիրքերը մրցակիցների համեմատ:

Զրույց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի վարիչ Արման Հարությունյանի հետ:

Back to top button