Հայագիտակ

Ալիսիա Կիրակոսյանի Մանիֆեստը. «Հայագիտակ»

Գերտարածական բանաստեղծության մանիֆեստը, որի հեղինակը բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանն է, ըստ գրականագետ Աբգար Ափինյանի, հայտնի է աշխարհի բոլոր բանաստեղծներին։ Ահա թե ինչ է նա ասում. «Հայ բանաստեղծները նորամուծություններ չեն սիրում։ Երևի միայն նրանք անտարբեր մնացին Ալիսիայի այս տեսության հանդեպ։ Բանաստեղծը պետք է գրի այնպես, որ նրա խոսքը կտրի-անցնի հազարամյակներ։ Դարերի միջով ազդի մարդկանց վրա։ Այսպես էր կարծում մեծ բանաստեղծուհին»։

Այդպիսին է Ալիսիայի սերը։ Այն գալիս է անցյալ հազարամյակից ու գնում է դեպի նոր հազարամյակ։ Դա սեր է կյանքի, զավակի, սիրած մարդու, հայրենիքի հանդեպ։ Սյդ սերն է, որ կփրկի աշխարհը, մարդուն։

Ալիսիան պաշտում էր Հայաստանը։ Նա «եկավ, տեսավ ու…հաղթվեց»։ Երազում էր ապրել հայրենիքում, տուն ունենալ այստեղ, սակայն նրա այդ երազանքը չիրականացավ։ Դրա փոխարեն այստեղ մնացին նրա հրաշալի ու սիրով լի բանաստեղծությունները։

Back to top button