Հայագիտակ

Անհայտ էջեր` Խաչատուր Աբովյանի գրական ժառանգությունից. «Հայագիտակ»

Աբովյանի տուն-թանգարանը հրատարակության է պատրաստում երկու նոր գիրք` «Հայրենյաց ծխին» և «Առակախոսիկ»-ը, որոնցում ամփոփված են լուսավորչի գրական ժառանգության անհայտ կամ մինչ այժմ չհրապարակված էջեր։

Տուն-թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանն ասում է. «Հայրենյաց ծխին» երկարահունչ բանաստեղծությունն ամփոփված է եղել «Աղասու երգի» մեջ։ Բայց ուսումնասիրություններից պարզվեց, որ դա ամբողջովին ինքնուրույն գործ է և պատահմամբ է հայտնվել այդտեղ։ Մանավանդ, որ «Վերք Հայաստանին» աշխարհաբարով է, իսկ «Հայրենյաց ծխին»-ը` գրաբար։ Հետաքրքիր են նաև Աբովյանի առակները, որոնց մեջ կան թե՛ ինքնուրույն գործեր, թե՛ թարգմանություններ Կռիլովից։ Փաստորեն առաջինը Աբովյանն է թարգմանել Կռիլովին»։

Երկու գրքում էլ կան, բացահայտվում են մեծ լուսավորչի ստեղծագործության նոր, անհայտ կողմեր և Աբովյանը շարունակում է զարմացնել իր բազմակողմանիությամբ ու խորությամբ։

Back to top button