Հասարակություն

Ապագա մանկավարժների դիպլոմները հանձնեց Սերժ Սարգսյանը

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Այսօր Երեւանի  Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներն իրենց ավարտական  վկայականներն ստացել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից: Երկրի ղեկավարը հաջողություն է մաղթել երիտասարդ մանկավարժներին եւ ողջ կյանքում սովորելու եւ մանկավարժի կոչումն իրապես վաստակելու կոչ արել: ԲՈՒՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանրապետության նախագահին է հանձնել Խաչատուր Աբովյանի անվան մեդալը, որը, ինչպես նշեց ռեկտորը, գերատեսչական ամենահին մեդալն է և ունի 70 տարվա պատմություն:

Կոչում, այլ ոչ միայն մասնագիտություն. այսօր ավարտական դիպլոմներ ստացան Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտները: Օրը թերեւս նրանց համար անմոռանալի էր նաեւ այն նրանով, որ լավագույն շրջանավարտները ավարտական վկայականներն ստանցան անձամբ երկրի նախագահ Սերժ Սարգսյանից:

Հանրապետության ղեկավարը իր խոսքն ուղղեց կյանքի կարեւոր փուլ մտած եւ լուրջ առաքելություն ստանձնած շրջանավարտներին. «Դիպլոմստանալչինշանակումարդենդառնալմանկավարժ», ասաց Սերժ Սարգսյանն ու հավելեց, որ մանկավարժի բարձր կոչմանն արժանանում են տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, նաեւ ինքնակրթությամբ ու ինքնակատարելագործումով:  Ըստ նախագահի՝  մանկավարժի մասնագիտության պատասխանատվության սահմանները չափազանց ընդգրկուն են:

«Վաղը, երբ դուք մտնեք դասարան և այնտեղ հանդիպեք տասնյակ զույգ աչքերի, որոնք լցված կլինեն հետաքրքրասիրությամբ, միշտ հիշեք, որ նրանք իրենց ծնողների և Հայաստան երկրի համար ամենաթանկ գանձերն են։ Միշտ հիշեք, որ ձեզ է նայելու վաղվա Հայաստանը»:

Երկրի ղեկավարը նաև առաջին անգամ այսօր հայտարարեց՝ նոր ուսումնական տարում կրթական ոլորտում պետության իրականացնելիք  խոշորածավալ ծրագրի մասին, սակայն մանրամասներ չհաղորդեց.«Բոլոր նրանք, ովքեր ակտիվ մասնակցությունկ ունենան այդ ծրագրի իրականցմանը, կլինեն պետության և հասարկության ուշադրության կիզակետում: Չեմ ուզում ավելի հանգամանորեն խոսել այս ծրագրի մասին, որովհետև մենք վերջին պայմանավորվածություններն ենք ձեռք բերում, ամռան վերջին հանգամանորեն կխոսենք այդ ծրագրիմասին: Սա ձեզ համար հնարավորություն է, լավ հեռանկար՝աշխատելու սիրած մասնագիտությամբև կայանալու»:

Կրթության և գիտության նախարար ԱրմենԱշոտյանը լրագրողների հետ ճեպազրույցում փաստեց, որ հասարակության ընկալումը ուսուցիչների նկատմամբ հեռու է ցանկալիից եւ ընդգծեց, որ չնայած այս մասնագիտությունը հեռու է եկամտաբեր լինելուց, այնուամենայնիվ ՝ «գլուխ եմ խոնարհում իրենց գործը փառքով  ու պատվով կատարող հազարավոր  հա  մանկավարժների առաջ»:

 

Back to top button