Մտքի ուժը

Ընկնող աստղերն ու պահվող երազանքները՝ Ջերմուկում. «Մտքի ուժը» 

Տեսլայի կոճ, որը ցույց կտա հեռավար հոսանքի փոխանցումը, ինչպես նաև հեռավար լույսի միացումը՝ առանց լարերի, ինչպես է -180 աստիճանում գտնվող հեղուկ ազոտը ազդում նյութերի վրա ու ոչ միայն։ Հետաքրքաշարժ ֆիզիկային վերաբերող բոլոր գիտական փորձերը հանրամատչելի եղանակով կներկայացվեն Ջերմուկում՝ օգոստոսի 10-11-ին անցկացվող գիտության «Աստրոֆեստ» փառատոնոում։

«Աստրոֆեստի» նպատակն է տիեզերքը «իջեցնել» Երկիր՝ միավորելով գիտությունը, մշակույթն ու աստղադիտումները, և մասնակիցներին հնարավորություն տալ դրա մի մասը դառնալ։ Space42-ի համահիմնադիր տնօրեն Վաչիկ Խաչատրյանը պատմում է` W8 Gիտության փառատոն անցկացնելու ցանկությունը մեկ տարվա պատմություն ունի։ Ամեն ինչ սկսվեց այն պահին, երբ Ջերմուկի երիտասարդական կենտրոնն աստղագիտության խմբակ որոշեց հիմնել։ Համագործակցության ընթացքում էլ որոշեցին ակտիվացնել հարաբերությունները։ Եվ ահա այս փառատոնն է կազմակերպվել։

«Սա ամենաակտիվ աստղաթափն է՝ ասուպային անձրևը, որի ընթացքում կարող ենք տեսնել երկնքից ընկնող լուսավոր գծեր։ Այդ օրերին շատ-շատ է լինելու՝ 70-100 ընկնող աստղ, մարդիկ կարող են երազանք պահել»,ասում է Խաչատրյանը։ 

Տիեզերական ուղղությունը Հայաստանում շատ զարգացած էր, վառ օրինակը Բյուրականի աստղադիտարան է, բայց այժմ թափը փոքր-ինչ կոտրվել է, ուստի փորձ է արվում ակտիվացնել ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը։ Փառատոնի մասնակցությունը բաց է. «Անվճար է, ցանկացողների համար բաց է, եթե փառատոնին են մասնակցելու։ Կա նաև, այսպես ասած, VIP մաս, երբ առավելություններ կարող են ունենալ, օրինակ աստղադիտակներից օգտվել՝ առանց հերթի, օգտվեն սնունդից»։ 

Space42 կազմակերպությունը գիտությունը հանրայնացնող նախաձեռնություն է, որի առաքելությունն է Հայաստանում զարգացնել սիրողական աստղագիտությունը՝ դարձնելով այն հասանելի և հետաքրքիր բոլորի համար՝ երեխաներից մինչև մեծահասակներ։

Տիեզերքը բոլորին է հետաքրքրում՝ վաղ մանկությունից սկսած։ Վաչիկին տիեզերքում ի՞նչը գրավեց, ի՞նչ գիտի տիեզերքի մասին, որ մենք չգիտենք։ Հետաքրքիր փաստերը շատ-շատ են․ «Հետաքրքիր փաստերից մեկը, որ արևի եղանակը ակտիվանում է ցիկլերով՝ 11 տարին մեկ, որը ազդում է հաղորդակցման՝ հենց ռադիոյի վրա։ Արևի ակտիվացման ժամանակ ճառագայթումը ուժեղաում է, ինչը կարող է ազդել կապի որակի, հեռախոսների վրա»։ 

 Փառատոնի հատուկ հրավիրյալ բանախոսն է ֆրանսիական թվային աստղադիտակներ արտադրող Unistellar ընկերության համահիմնադիր և SETI այլմոլորակային կյանքի գիտական որոնումների ինստիտուտի գիտնական Ֆրենկ Մարչիսը, որը հայտնաբերել է բազմաթիվ աստղակերպեր և ունի իր իսկ անունով աստղակերպ։

Փառատոնը գիտական է, բայց թեմաները ու փորձերը մատչելի են ներկայացվելու՝ ասում է մարքեթինգի գծով պատասխանատու  Հռիփիսմե Մանուկյանը։ Նա  կարևորում է գիտության հանրահռչակումը։  Հռիփսիմե Մանուկյանի խոսքով՝ գիտության նկատմամբ ուշադրություն կա, բայց անելիիքներ էլ կան։ Տարբեր կազմակերպություններ կան, որոնք գիտությանն ուշադրություն են դարձնում, կառավարությունն էլ փոքր-ինչ դեմքով շրջվել է դեպի գիտությունը, բայց տեմպերը գիտությունը փրկելու, գիտելիքահեն տնտեսություն զարգացնելու համար բավարար չեն։    

Back to top button