
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
«Առաջին կանգառը Դիլիջանում էր: Ծանոթացա դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:
Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»,- նշված է վարչապետի ֆեյսբուքի գրառման մեջ:




