
Բասկետբոլի Մ18 տարեկանների տղամարդկանց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի լավագույն խաղացողների հնգյակում է ընդգրկվել Հայաստանի հավաքականի խաղացող Սեբաստիան Հացակորզյանը, հայտնում է ՀԲՖ-ից։
Սեբաստիան Հացակորզյանը և Հայկ Կարախանյանը Ալբանիայի դեմ առաջնության երրորդ տեղի խաղում եղել են մեր հավաքականի ամենաարդյունավետ խաղացողները։
Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում երրորդ տեղի համար պայքարում 53:79 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին:




