Նովելագիր Ատրպետը նրան տվեց «Շիրազ» գրական անունը, որովհետև՝այս երիտասարդի բանաստեղծությունները Իրանի Շիրազ քաղաքի թարմ ու ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 60 լեզուներով, հատկապես, «Բիբլիական»-ը, որը տաղանդաշատ հայորդու պոեզիայի գագաթնակետն է։
Վիլյամ Սարոյանը նրա պոեմները համեմատել է հրաբխային մոխրից ծնված տուֆ քարի հետ։