ԵՄ որոշումները քաղաքական ուղերձներ են Բաքվին․ Գայանե Աբրահամյան
Վիզաների ազատականացման շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսության մեկնարկը դեռ չի նշանակում, թե ԵՄ երկրների հետ վիզային ազատականացումը սկսված է` «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ, օրինակ, Վրաստանի հետ երկխոսությունը 5-7 տարի է տևել։ Գործընթացը ծավալուն աշխատանք է ենթադրում՝ օրենսդրական փոփոխություններից մինչև տարբեր ընթացակարգերի համապատասխանեցումներ։
Դրանց նպատակը նաև այն ռիսկերը չեզոքացելն է, որոնք առաջանում են վիզային ռեժիմի ազատականացման պայմաններում։ Խոսքը արտագաղթի մեծ ալիքի մտավախությունների մասին է։
Հայաստանի հետ այս գործընթացը սկսելու, նաև Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելու որոշումները, Գայանե Աբրահամյանի կարծիքով, քաղաքական ուղերձներն են, որ ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին։