
Կոմիտասը լիմոնջյան նոտաներով էր գրի առնում հայ ժողովրդական երգերը։ Դա հարմար էր, քանի որ հնգատող չէր, և կարելի էր գրել ամեն ինչի վրա։ Սակայն երգահանին միշտ հետաքրքրում էին հայկական միջնադարյան խազերը։
Արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ Տաթևիկ Շախկուլյանն ասում է. «Կոմիտասը մի քանի անգամ է ասել, որ հաջողությսմբ ուսումնասիրում է խազերը, և շուտով կբացահայտի դրանց գաղտնիքն ու կներկայացնի հանրությանը, բայց Եղեռնը խանգարեց»։

Երբ Կոմիտասի մահվանից մեկ տարի հետո ֆոլկլորի մեծագույն մասնագետ Բելա Բարտոկը եկավ Թուրքիա, նրան ցույց տվեցին թուրքական արխիվներում պահվող ժողովրդական երգերի գրառումներ, որոնք ո՛չ թուրքական էին, ո՛չ քրդական, անհայտ մի բան էին։
Հավանաբար դրանք հայկական են եղել։ Ենթադրվում է, որ թուրքական արխիվում ինչ-որ տեղ պահվում են նաև Կոմիտասի` խազերի հետ կապված նյութերը։
Կհաջողվի՞ արդյոք երբևէ գտնել Կոմիտասի երկարամյա ուսումնասիրությունների գրառումները, միայն Աստծուն է հայտնի։




