
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Եթե նույնիսկ Պան գի Մունն էլ ընտրվի Թուրքիայի նախագահ Հայաստանի նկատմամաբ այդ երկրի վերաբերմունքը չի փոխվի: Իրականում պետք է փոխվի այդ երկրի գաղափարախոսությունը»,-անդրադառնալով Թուրքիայքում կայանալիք նախագահական առաջիկա ընտրություններին այսօր ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա մեկնաբանել է նաև Թուրքիայի արտգործնածարար Ահմեդ Դավութօղլուի թուրքական ամսագրում օրերս տպագրված հոդվածում առաջ քաշված թեզին, որը, ինչպես նկատել է, հայ-թուրքականա հրաբերություների կարգավորման տեսանկյունից դարձյալ կառուցողական չէ:
Թուրքական ամսագրում տպագրված հոդվածում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն օրերս կարծիք էր հայտնել, թե Երևանի ու Անկարայի հարաբերություններում կարող է նոր դարաշրրջան սկսկվել, եթե հայկական Սփյուռքը անի այնպիսի քայլեր, ինչպիսին էր, օրիանակ, Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանի ապրիլյան ցավակցական ուղերձը:
«Էրդողանի ուղերձը պետք է դիտարկվի որպես կարծիքների ու հիշողությունների վերափոխման նախերգանք: Հայաստանի ու Թուրքիայի միջև նոր և ավելի հաստատուն դարաշրջան կսկսվի, եթե մտավորականներն ու քաղաքական գործիչները գործեն երկու կողմերի հոգեբանական արգելքները հաղթահարելու և արդարացի հիշողություն կառուցելու համար»,-նշել է արտգործնախարարը: Դավութօղլուի կարծիքով 2015 թվականի իրադրձությունների շուրջ «անարդար հիշողություն» է հաստատվել: Արդարությունը վերականագնելու համար նա երկու կողմերին բաց ու շարունակական երկխոսության կոչ է արել: Հայ-թուրքական հարաբերություների Դավութօղլուի պատկերացրած նոր դարաշրջանի ու նրա առաջ քաշած «արդար հիշողության» թեզի վերաբերյալ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը լուրջ կասկածներ ու վերապահումներ ունի:
«Սա թուրքական հայտնի տեսակետի փոքր ինչ վերափոխված կրկնությունն է, տեսակետ ըստ որի առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տուժել են ինչպես հայերը , այնպես էլ թուրքերը, ուստի պետք է հարգել երկու կեղմերի զոհերի հիշատակը»:
Ինչպես Դավութօլուի այս հոդվածը, այնպես էլ Էրդողանի ապրիլյան ցավակցական ուղերձ, ըստ Մելքոնյանի, նույն օպերայի մասն են կազմում և, իհարկե, կառուցողական չեն: Այդուհանդերձ, թուրքական քարոզչամեքենան, որն այժմ գործում է Թուրքիա-Ադրբեջան ընդհանուր ճակատով, չպետք է թերագնահատել: Ի վերջո նման թեզերն ընդունելի գունավորումներով ներկայացվում է նաև միջազգային հանրությանը, որը ժամանակ առ ժամանակ նաև դրականորեն է արձագանքում հանդուրժողականության դիմակի տակ թաքնված նման կեղծիքներին: Ըստ թուրքագետի, սակայն, ովքեր ցանկանում են տեսնել իրականությունը, կտեսնեն: Անդրադառնալով օգոստոսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին, Ռուբեն Մելքոնյյանը նշեց, որ մեր հարևան երկիրն ապրում է իր պատմության կարևորագույն ու բեկումնային փուլերից մեկը
«Առաջին անգամ այս երկրում նախագհ է ընտրելու ժողովուրդն ուղղակի քվերակությամբ, առաջին անգամ այդ նախագահն օժտված է լինելու լայն լիազորություններով»:
Ինչ կփոխվի Հյաստանի հետ հարաբերություններում այս կամ այն թեկնածուի հաղթանակի դեպքում, ըստ թուրքագետի ՝ ոչինչ: «Եթե նույնիսկ Պան գի Մունն էլ ընտրվի Թուրքիայի նախագահ Հայաստանի նկատմամբ այդ երկրի վերաբերմունքը չի փոխվի: Իրականում պետք է փոխվի այդ երկրի գաղափարախոսությունը»,-ասում է Ռուբեն Մելքոնյանը:




