Հոդերի խնդիրները մարդկանց բերում են այս մասնագետների մոտ։ Բժշկագիտության կարևորագույն բաժին է ռևմատոլոգիան։ Հիվանդությունների լայն շրջանակով զբաղվող փորձառու ռևմատոլոգները զբաղվում են ռևմատիկ հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ, օգտագործելով իրենց մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու ժամանակակից տարբեր մեթոդներ, բուժառուի հետ կատարելով բազմաթիվ կլինիկական հարցազրույցներ, խորհրդակցություններ և հետազոտություններ, ապահովում են ռևմատոլոգիական բազմաթիվ հիվանդությունների հայտնաբերումն ու ցուցաբերում մասնագիտական օգնություն:
Հոդերի ռևմատիկ բորբոքումները դեռ երկուսուկես հազար տարի առաջ նկարագրել է Հիպոկրատը, իսկ 17-18-րդ դարերում սկսել են նկարագրել ռևմատիկ առանձին հիվանդությունները։
Զրույց Երևանի պետական բժշկական համալսարանի ռևմատոլոգիայի ամբիոնի վարիչ, Հերացի համալսարանական հիվանդանոցի ռևմատոլոգիայի ծառայության ղեկավար Քնարիկ Գինոսյանի հետ:




