
Ալիսիա Կիրակոսյանը խորհրդահայ իրականություն ներխուժեց 1967 թվականին, երբ հայրենիքում լույս տեսավ նրա բանաստեղծությունների «Արմատ և էություն» ժողովածուն։
Գրականագետ Աբգար Ափինյանն ասում է. «Արգենտինայում նա վաղուց արդեն ճանաչված ու սիրված էր։ Նրա պոեզիան բարձր էին գնահատել Ժակ Պրևերը, Պաբլո Ներուդան և ուրիշներ, մի գիրքը ձևավորել է Պաբլո Պիկասոն։ Երբ Ալիսիան առաջին անգամ եկավ Հայաստան, ասաց` եկա, տեսա հաղթվեցի։ Նա սիրահարվեց իր հայրենիքին, և մինչև կյանքի վերջին օրը երազում էր տեղափոխվել ու Հայաստանում ապրել»։
Օրեր առաջ բանաստեղծուհու ամուսինն ու դուստրը Հայաստանին են նվիրել Ալիսիայի գրական հսկայական արխիվը, որն արդեն մշակվում է։ Այն ի պահ է տրվելու Գրականության և արվեստի թանգարանին։




