Ըստ ԱՀԿ տվյալի՝ ամեն օր աշխարհում ավելի քան 1 միլիոն մարդ ձեռք է բերում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն, 900 հազ․-ից ավելի հղի կին ունի սիֆիլիս, և նրանց կեսի մոտ այն հանգեցնում է պտղի մահվան: ԱՀԿ-ն սեռավարակները համարում է գերակա ուղղություններից։
«Քո ձայնը» հաղորդման հյուրը Այրվածքաբանության և մաշկաբանության կենտրոնի՝ ՄԱԿ ուսումնական կենտրոնի ղեկավար, Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, բժիշկ-մաշկավեներաբան Կարեն Վարդանյանն է։




