Սփյուռքի ձայնը

Ինքնության պահպանումը ինքնաճանաչումն է. իսրայելահայ երգչուհի Սոսե Գրիգորյան. «Սփյուռքի ձայնը»

Սոսե Գրիգորյանը երգչուհի է։ Նա ծնվել է Երուսաղեմում և այսօր թե՛ դասավանդում է, թե՛ տարբեր համերգների մասնակցում։ Մեր հայրենակցուհին դասական վոկալ ժանրում է երգում, սակայն օտարներին հաճախ ներկայացնում է մեր ժողովրդական, դասական և այլ ժանրերի երգերն ու երաժշտությունը։ Նշում է, որ օտարները հաճախ են զարմանում և հիանում մեր բազմադարյա պատմությամբ, մշակույթով և հաճախ իրենց պատմություններին նմանեցնում:

«Իսրայելում դժվար է ճանաչում ունենալը, դրան հաճախ ուղեկցում և խանգարում են տարբեր հանգամանքներ, ամենից առաջ մեր՝ հայերիս՝ հայկական շրջանակից դուրս գալու բարդույթը», — ասում է երգչուհին:

Սոսեն երազում է շրջագայել տարբեր երկրներով ու համերգներ ունենալ հայկական համայնքներում: Նաև քաջատեղյակ է հայկական Երուսաղեմի տարբեր խնդիրներին ու տարբեր ժամանակներում հուզող հարցերին։

Մանկության տարիները Երուսաղեմում անցկացրած երգչուհին ցավով է խոսում հայկական հողերի կորստի մասին:

«Մեր բոլոր խնդիրներն առաջացել են մեր երկատվածության պատճառով: Հավատքն ու ինքնության պահպանումը ևս երկրորդ պլան են մղվել: Այսօր ունենք այն, ինչ ունենք: Իսկ դրա իսկական մեղավորներին կամ պատասխանատուներին կբացահայտի ժամանակը: Ուրախ եմ, որ փոքրաթիվ սաղիմահայերը վերջապես իրենց ձայնը բարձրացրին և ապացուցեցին, որ կարևոր է ոչ թե քանակը, այլ որակը», — ասում է  Սոսեն:

Կարդացեք նաև

Back to top button