Մասնագիտություն

Անգլերեն. հաղորդակցության անհրաժեշտ գործիքի վերածված օտար լեզու. «Մասնագիտություն»

Աշխարհը նորովի ճանաչելու, հասկանալու և ընկալելու համար կարևոր նախապայման է օտար լեզուների իմացությունը, ավելին՝ 21-րդ դարում նոր լեզուներ սովորելը դարձել է անհրաժեշտություն։

Յուրաքանչյուր լեզու ունի իր յուրահատուկ գեղեցկությունը, որն անչափ հետաքրքիր է ուսումնասիրել, իսկ ժամանակակից աշխարհում մարդու համար կենսական նշանակություն է օտար լեզվի իմացությունը կյանքի բոլոր ոլորտներում։

Աշխարհում ամենաշատն օգտագործվող, ամենատարածված, միջազգային հաղորդակցության, գիտության, մշակույթի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, բիզնեսի, կրթության, գիտելիքների հասանելիության, կարիերայի առաջընթացի, հեղինակավոր աշխատանքի, ինքնակատարելագործման և պարզապես մեծ հնարավորությունների լեզու համարվող անգլերենը հաղորդակցության կենդանի գործիք է, որի ուսումնասիրությամբ է զբաղվում անգլերենի մասնագետը։

Այս լեզվով են ստեղծվել համաշխարհային գրականության, թատրոնի և կինոյի մեծագույն գործեր ու շատերն այս լեզուն սովորել են այդ մեծանուն հեղինակների ստեղծագործությունները բնագրով կարդալու համար:

Ժամանակակից անգլերենը համաշխարհային տարածում գտավ 17-20-րդ դարերի կեսերին՝ տարածվելով Երկիր մոլորակով մեկ: Անգլերենի իմացությունը ցանկալի է, անգամ անհրաժեշտ գրեթե բոլոր բնագավառներում և մասնագիտություններում:

Երկրագնդի ամենատարածված լեզուներից մեկը՝ անգլերենը միջազգային հաղորդակցության լեզու է. այս լեզվով են խոսում աշխարհի գրեթե բոլոր ծայրերում, բազմաթիվ պետությունների պաշտոնական լեզուն է, Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական լեզուներից մեկը և կիրառվում է բազմաթիվ միջազգային կազմակերպություններում։

Զրույց Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբանության ամբիոնի  վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Վելյանի հետ։

Կարդացեք նաև

Back to top button