Քո ձայնը

Արևային էներգիայի կիրառումը չգազաֆիկացված կառույցներում․ «Քո ձայնը»

«Արևային էներգիայի կիրառումը՝ որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց, Հայաստանի հյուսիսային շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար» ծրագրի շրջանակում Շիրակի մարզի չգազաֆիկացված 4 համայնքային կառույցների և 340 ընտանիքների համար տեղադրվել են արևային համակարգեր: Բացի այդ, երեխաները, երիտասարդներն ու մեծահասակները ստացել են բավարար գիտելիքներ՝ շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ, ինչի շնորհիվ կարողանում են խնայողաբար օգտագործել ռեսուրսները:

Ծրագիրն իրականացնում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ը։ Նպատակ ունենալով նպաստել մարզում տնտեսական, սոցիալական, առողջապահական և բնապահպանական իրավիճակի բարելավմանը:

«Քո ձայնը» հաղորդման հյուրերն են Ծրագրի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը և Ծրագրի համակարգող Իննա Մաղաքյանը։

Կարդացեք նաև

Back to top button