Մտքի ուժը

Պայքարն արդյունք չտվեց․ նոր կամուրջներն ավելի հուսալի կլինեն. «Մտքի ուժը»

Կամուրջները մինչև վերջ պայքարեցին, բայց չկարողացան հաղթել գազազած Դեբեդին՝ արձանագրում է Արտաշես  Սարգսյանը։ Նա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճանապարհներ և կամուրջներ ամբիոնի դոցենտ է,  մեկն է այն մասնագետներից, որ տեղում  մասնագիտորեն է ծանոթացել մայիսի 25–ին ու 26–ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի հետևանքով փլուզված կամուրջներին։ Նշում է՝ այս անգամ խնդիրներ եղան այն կամուրջների հետ  (Այրում, Ախթալա, Քարկոփ), որտեղ ճանապարհը շատ ցածր էր, համարյա գետի մակարդակին։ Գետի մակարդակը բարձրացել է ու վնասել կամուրջները։

«Կամուրջը ճանապարհի մաս է՝ միացնում է մի ափը մյուսին։ Ճանապարհն է թելադրում կամուրջի նիշը։ Մենք չենք կարող ոչ ավելի բարձրանալ, ոչ ավելի ցածրանալ։ Այդ դեպքում խնդիրներ կլինեն։ Այդտեղ տեղանքը այնպես է, որ հնարավոր չէ կամուրջը բարձրացնել»։

Մասնագետը պատասխանում է բոլոր այն քննադատություններին, որ եթե փլուզված  կամուրջները ավելի բարձր լինեին, չէին վնասվի։ Մոտ մեկ ամիս առաջ Լոռու և Դեբեդի մարզերում տեղի ունեցած աղետի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքները շարունակվում են։ Աղետի հետևանքով տուժեցին բնակավայրեր, տներ, ենթակառուցվածքներ։ Կա հաստատված 4 զոհ, 400 հարյուրից ավելի տարհանված բնակիչ, շուրջ երկու տասնյակ փլուզված կամուրջ, ավերված ճանապարհներ, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող Մ6 միջպետական ճանապարհը:

Անդրադառնալով կամուրջներին հասցված վնասներին, Սանոսյանն ընդգծում է՝ հեղեղումների հետևանքով մոտ 20 կամուրջ կա վնասված։ Դրանք համայնքային են, տեղական, նաև հետիոտնային կամուրջներ։ Վնասված խոշոր կամուրջներից են Սանահինի, Ախթալայի, Այրումի, Քարկոփի, Խաշտարակի և Շնողի կամուրջները։ Եթե միայն ջուր լիներ, կբարձրանար կամուրջի վրայով, կանցներ, կգնար՝ ասում է մասնագետն ու բացատրում՝ խտացումներ են առաջացել, լրացուցիչ ճնշումները նպաստել են թռիչքային կառուցվածքների տեղաշարժին։

Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի հետևանքով ճանապարհների փլվածքները գալարի հատվածում են եղել։ Աղետից 1․5 ամիս անց էլ ամբողջական գույքագրում չկա, բայց հստակ է, որ կամուրջների մասով նորմերը թարմացվում են։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճանապարհներ և կամուրջներ ամբիոնի դոցենտ Արտաշես Սարգսյանը պատմում է՝ համալսարանը այս տարի երկու ազգային նորմ է հաստատել:

Գիտնականն արձանագրում է՝ Հայաստանի կամուրջներից բարդ ու հետաքրքիր է Նոր Հաճնի կամուրջը։ Նշում է՝ այն ամենամեծ թռիչքն ունի, ամենաերկարներից է։  Հին տիպային նախագծերով կառուցվածքով կամուրջները նախագծման փուլում արդեն թերություններ ունեին։ Այժմ նման կամուրջներ չեն կառուցվում:

Կարդացեք նաև

Back to top button