Եթե հետաքրքրված եք ավիատիեզերական գերժամանակակից տեխնոլոգիաներով, ցանկանում եք ձեռք բերել առաջատար մասնագիտություն, իրականացնել արդիական նախագծեր և հետազոտություններ, ապա այս մասնագիտությունը Ձեզ համար է:
«Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական կրթական ծրագիր. հիմնված ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի համատեղ ջանքերով և նախաձեռնությամբ:
Հաշվի առնելով ամբողջ աշխարհում ավիատիեզերական ոլորտի տեմպերի զարգացումը՝ դեպի գաղտնիքներով լի տիեզերք խորհրդավոր ճանապարհ բացող մասնագիտությունը հնարավորություն կտա պատրաստելու ոլորտում միջազգային զարգացումներին համահունչ և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան բարձր որակավորում ունեցող ավիատիեզերական սարքաշինության ինժեներներ, որոնք կկարողանան լուծել ավիատիեզերական էլեկտրոնային և ռադիոտեխնիկական սարքաշինության բնագավառում համակարգերի նախագծման, մոդելավորման, հետազոտման, վավերացման և ստուգաչափման տարատեսակ խնդիրներ, գործունեություն ծավալել ինչպես ավիատիեզերական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում, այնպես էլ գիտահետազոտական կենտրոններում:
Զրույց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Ավիատիեզերական ճարտարագիտության» ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Անդրանիկ Աղաջանյանի հետ:




