Հայագիտակ

Սարդարապատի իմաստալից ամառը. «Հայագիտակ»

Ամառը հիանալի ժամանակաշրջան է երեխաներին հայկական մշակույթին, պատմությանը ծանոթացնելու համար։ Սարդարապատի հայոց ազգագրության թանգարանն այս ամառ հետաքրքիր մի քանի ցուցադրություն ունի, որոնք կհետաքրքրեն թե՛ մեծերին, թե՛ փոքրերին։

Թանգարանի փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանն ասում է. «Հենց հիմա գործում է հայկական ավանդական մշակույթում փոքրիկների հանդեպ ունեցած վերաբերմունքին նվիրված հետաքրքիր մի ցուցադրություն։ Օրերս կբացվի հայկական ավանդավեպին՝ «Սասնա Ծռերին» նվիրված ցուցադրությունը։ Տարին հոբելյանական է հայկական էպոսի համար, և մենք ուզում ենք իրականացնել մեր վաղեմի նպատակը` ներկայացնել ամեն ինչ` նվիրված ավանդավեպին»։

Այս տարի ևս կկայանա ավանդական ծիրանափողի մրցույթ-փառատոնը, որն անցյալ տարի անցավ մեծ հաջողությամբ։ Թանգարանը հրատարակել է հայ նշանավոր դուդուկահարներին նվիրված մի գրքույկ։ Ի դեպ, վարպետներից շատերի դուդուկներն ի պահ են տրվել հայոց ազգագրության թանգարանին, և այցելուները կարող են դրանք տեսնել։

Այս տարվա մրցույթ փառատոնը հետաքրքիր կլինի նրանով, որ կլինի նաև ազգային տարազի մրցույթ-ցուցադրություն:

Կարդացեք նաև

Back to top button