Էկոսֆերա

Ի՞նչ դեր կարող են ունենալ կանայք կլիմայի փոփոխության մեղման հարցում․ մրցույթ՝ կանանց համար․ «Էկոսֆերա»

Սպասվում է «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» խորագիրը կրող միջոցառում-մրցանակաբաշխությունը։ Այժմ մրցույթի մասնակցության հայտերի ընդունման փուլն է, հաղթողների անունները պարզ կլինի հուլիսի երկրորդ կեսին։

Նախաձեռնությունն ունի մեկ կարևոր նպատակ՝ ճանաչել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում։

Կլիմայի փոփոխությունը վաղուց արդեն անժխտելի փաստ է, որի բացասական ազդեցությունն ամեն օր և ամեն վայրկյան արձանագրվում է աշխարհի տարբեր անկյուններում։ Այն ստիպում է երկրներին համախմբվել մեկ գաղափարի շուրջ և ներդնել բոլոր ջանքերը՝ զսպելու գլոբալ տաքացումը կրճատելով ջերմոցային գազերի արտանետումները։

Հայաստանն արդեն հռչակել է ազգային մակարդակով սահմանված գործողություններ, որոնք ենթադրում են մինչև 2030 թվականին ջերմոցային գազերի արտանետումների կրճատում՝ 40%-ով։

ՇՄ նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Անի Ղուկասյանը «Էկոսֆերա»-ի հետ զրույցում ներկայացրեց իրականացվող գործողությունները։

«Կլիմայական փոփոխությունների մասին շատ է խոսվում, սակայն քիչ է խոսվել այն մասին, որ կանայք ավելի խոցելի են կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հանդեպ։ Դեռևս 30 տարի առաջ կլիմայի փոփոխության քաղաքականության ու գործողության ընթացքում չէր առանձնացվում կանանց և տղամարդկանց կարիքներն ու հնարավորությունը, սակայն տարիների ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում նկատվել են կանանց և տղամարդկանց վրա ազդեցության տարանջատում»,-ասում է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ նախագահ Նունե Սաքանյանը։

Համաձայն մի շարք երկրներում իրակացված ուսումնասիրությունների՝ կլիմայի փոփոխությունը մեծացնում է գենդերային անհավասարությունը, նվազեցնում է կանանց՝ ֆինանսապես անկախ լինելու կարողությունը և ընդհանուր բացասական ազդեցություն է ունենում կանանց սոցիալական և քաղաքական իրավունքների վրա, հատկապես այն տնտեսություններում, որոնք մեծապես հիմնված են գյուղատնտեսության վրա։ Եվ հատկապես վրա հասած աղետների ժամանակ կանայք և երեխաներն ավելի խոցելի են։

Թերևս այս հանգամանքը հաշվի առնի առնելով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպության հետ համատեղ, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպում է «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» խորագիրը կրող միջոցառում – մրցանակաբաշխությունը։

Անի Ղուկասյանն ասում է՝ այն նպատակ ունի ճանաչել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում։ Գաղափարը ծագել է դեռևս մի քանի տարի առաջ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հերթական համաժողովից (COP) հետո։ Արդեն մեկ անգամ անցկացվել է՝ երկու տարի առաջ։ Այս տարի ակնկալվում է ավելի մեծ մասնակցություն։

Սաքանյանի փոխանցմամբ՝ ավելալացել են նաև անվանակարգերը։ Այս անգամ հայտերի գնահատմանը մասնակցելու են նաև նախորդ մրցույթի հաղթողները, այսինքն՝ նրանք ևս ներգրավվել են հանձնաժողովի կազմում։ Մրցանակներից ամենակարևորը ճանաչումն է, բայց կան նաև խրասուսական նվերներ, այդ թվում ՝ դրամական պարգևներ։ Հայտադիմումների ժամկետը երկացվել է մինչև հուլիսի 11-ը։ Նախաձեռնողները նաև հայտնեցին, որ մարզերից եկող մասնակիցներին կաջակցեն տեղափոխման հարցում։

Կարդացեք նաև

Back to top button