Դպրություն

Հայաստանի բազմաթիվ դպրոցներ չունեն տնօրեններ․ ի՞նչ խնդիր է առաջացել․ «Դպրություն»

Հայաստանի դպրոցներում տնօրեն ընտրվելը բարդացել է, և հաստատություններից շատերում թափուր հաստիքը լրացնելը լուրջ խնդիր է դարձել։

Դպրոցների կառավարման նոր համակարգով՝ պլանավորվում է դպրոցի տնօրենների ընտրության եւ նշանակման եռափուլ համակարգ։ Տնօրենի նշանակման գործող կարգով՝ տնօրենի հավակնորդները ներկայացնում են դպրոցի զարգացման ծրագիր, որն անցնում է փորձաքննություն՝ մրցույթով ընտրված կազմակերպության կողմից:

«Կարծում եմ, որ զարգացման ծրագրի պահանջը շատ խիստ է դրված։ Այսօր, եթե նման պահանջ դնենք ավելի բարձրաստիճան պաշտոնյաների համար, իրենք էլ չեն կարողանա հաղթահարել։ Խնդիրները շատ են։ Բայց հիմա փաստը այն է, որ այսօր մենք ունենք մի քանի հարյուր դպրոց Հայաստանում, որտեղ տնօրեն չկա։ Ունենք դպրոցներ, որտեղ 2 տարի է տնօրեն չկա։ Եվ ցավալին այն է, որ այս վիճակը մենք ունենք այն պահին, երբ Հայաստանի դպրոցներում  իրականացվում են մի քանի արմատական ու ճակատագրական բարեփոխումներ», – ասում է կրթության ոլորտի փորձագետ, ԵՊՀ դասախոս, փիլիսոփա Սերոբ Խաչատրյանը։

Կարդացեք նաև

Back to top button