Էկոսֆերա

2023թ․-ին Կանադայում բռնկված անտառային հրդեհները մեծ քանակությամբ CO2 արտանետումների պատճառ են դարձել․ «Էկոսֆերա»

Բնական ռեսուրսների համաշխարհային ինստիտուտի և Մերիլենդի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանադական աղետալի հրդեհները, որոնք սրվել են գլոբալ տաքացման պատճառով, անցյալ տարի մթնոլորտ են արտանետել ավելի շատ CO2, քան Հնդկաստանում մեկ տարվա ընթացքում հանածո վառելիքի այրման արդյունքում:

Համաձայն Global Change Biology-ի հրապարակման՝ հետազոտողները հաշվարկել են 2023 թվականին Կանադայում ամիսներ տևած հրդեհների կործանարար ազդեցությունը, որոնք օդի աղտոտվածություն են առաջացրել մոլորակի շատ հատվածներում։

Այսպես, ըստ փորձագետների, օդ է արտանետվել 3.28 մլրդ տոննա ջերմային ածխաթթու գազ։ Նշվում է, որ հրդեհների պատճառով ածխածնի արտանետումների ծավալը չորս անգամ գերազանցել է օդանավերից տարեկան արտանետումների ամբողջ ծավալին, և մոտավորապես նույնքան, որքան 647 միլիոն ավտոմեքենա է արտանետում ամբողջ տարվա ընթացքում։

Ըստ գիտնականների՝ անտառները մթնոլորտից կլանում են մեծ քանակությամբ ածխածին, և այն կուտակվում է ճյուղերում, կոճղերում, տերևներում և հողում, և երբ այդ ամենը այրվում է, կուտակված ածխածինը հետ է արտանետվում մթնոլորտ:

Կարդացեք նաև

Back to top button