Հայագիտակ

«Յոթ մահացու մեղքը, զղջումն ու մաքրագործումը»` Հայաստանից` Վենետիկի բիենալեին. «Հայագիտակ»

Վենետիկի բիենալեն աշխարհում ամենաներկայանալին է։ Մեծ պատիվ է այստեղ ցուցադրվելն, առավել ևս, շռնդալի ընդունելություն գտնելը։ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցն ասում է.

«Այս անգամ Հայաստանը Վենետիկ է տարել չափազանց ինքնատիպ մի գործ։ Դա նկարչուհի Նինա Խեմչյանի 50 մետրանոց գալարաձև պաննոն է, որն իրենից ներկայացնում է յոթ մահացու մեղքերը։ Դիտելով դրանք, այցելուն ասես անցնում է դրա միջով, հետո մաքրագործվում է` լսելով Մաշտոցի շարականները»։

Սրանից 100 տարի առաջ Վենետիկի բիենալեին ներկայացել է Մարտիրոս Սարյանը: Մասնակցությունը վերսկսվեց Հայաստանի անկախացումից հետո, քանի որ խորհրդային տարիներին երկիրը չէր մասնակցում ցուցահանդեսին։

Ապրիլից մինչև սեպտեմբեր է տևելու բիենալեն, և արդեն հազարավոր այցելուներ ու հիացական գրառումներ կան մեր տաղավարում։

Կարդացեք նաև

Back to top button