Էկոսֆերա

Ի՞նչ պետք է իմանալ ջրհեղեղից հետո հնարավոր երկրորդային վտանգների մասին՝ սողանք, քարաթափում, փլուզում․ «Էկոսֆերա»

Ջրհեղեղները կանխատեսելի վտանգ են, որի մասին իրազեկվածությունը կարող է նվազեցնել ռիսկերը։

Ի՞նչ պետք է իմանալ ջրհեղեղից առաջ, ջրհեղեղի ժամանակ և հետո։ Ինչպիսի՞ վարքականոնների պետք է տիրապետել, որպեսզի խուսափել նոր աղետներից։ Երկրորդային վտանգներ՝ սողանք, քարաթափում, փլուզում, որոնց կարող են բախվել ջրհեղեղից հետո։

Փրկարարները կամ կյանք փրկողներն աղետի գոտում շարունակում են աշխատանքները։ Թեև Դեբետ գետի մակարդակը համեմատաբար իջել է, սակայն դրանով աղետի հետևանքները չեն վերացել, ավելին՝ նոր խնդիրներ կարող են ի հայտ գալ։

«Լոռէ» փրկարարական ջոկատի ղեկավար Արմեն Առաքելյանը պատմեց, որ Ալավերդի համայնքում տեղի ունեցած ջրհեղեղի առաջին օրից մեկնել են դեպքի վայր և իրենց աջակցությունը ցուցաբերել։ Այն ավերը, որը տեսել են սեփական աչքերով, խոսքերով դժվար է նկարագրելն, ասում է Աառքելյանը․

«Նման աղետների դեպքում մարդկային կորուստները քիչ են լինում, բայց նյութական կորուստներն ահռելի են։ Վերականգնողական աշխատանքների համար շատ մեծ քանակի նյութական և ֆինանսական միջոցներ են պահանջվելու։ Սա անասելի աղետ է։ Անեղծ ասեմ՝ այսպիսի ավերաված գոտի 1988թ․-ի երկրաշարժից հետո մենք չէինք տեսել։ Հիմա կան մի շարք վտանգներ՝ համաճարակի բռնկման մասով ։ Պակտերացրեց՝ տիղմը, սատկած կենդանիներին ծածկելու խնդիրը և զուգահեռ եղանակը կտրուկ տաքանում է, այսինքն՝ համաճարակի բռնկման խնդիր կա։ Բացի այդ, Դեբետի մակարդակը բավականին իջել է։ Կարծում եմ՝ սեյսմիկ գնահատում իրականացնելու կարիք կա։ Մեր կարծիքով հողը բավականին խոնավացած է և կարող է լինել նաև սողանքի վտանգ»։

Այո, հեղեղումներից հետո երկրորդային վտանգներից են փլուզումները, սողանքներն ու քարաթափումները։ ՆԳՆ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ ռիսկեր միշտ կան, հակտապես, երբ խոսքը վերաբերում է Լոռու մարզին:

«Աղետի գոտում կան և՛ սողանքավտանգ, և՛ վարարման, և՛ քարաթափման գոտիներ։ Այդ բոլորը մեզ մոտ ֆիքսված են։ Տեղումները բավականին նվազել են, սակայն կարող է մի թեթև ցնցումից նույնիսկ ակտիվանալ։ Դրա համար չենք կարող ասել, որ վտանգ չկա։ Այս պահին կարող ենք ասել՝ չկա»,- նշեց նա։

Առհասարակ հանրապետությունում սողանքային տեղամասերն արձնագրված են։ Ոչ միայն հեղեղումների, այլև թեթև երկրաշարժից ևս կարող են դրանք ակտիվանալ։ Սա նշանակում է, որ հատկապես աղետի գոտու բնակիչները պետք է առավել զգուշավոր լինեն և հետևեն կանոններին՝ իրենց իսկ անվտանգությունից ելնելով։

«Գիտակցելով վտագն՝ այնուամենայնիվ անում ենք քայլեր, որոնք արգելված են։ Օրինակ՝ ափապաշտպան գոտնիներ կան, կան ստանդարտներ, որոնք հաշվի չեն առնվում և կառուցվում են կառույցներ, գետն էլ վարարում է, քշում, տանում, հետո բողոքում ենք, թե վնաս եղավ։ Կամ սողանքավտանգ հատվածում արգելվում է շինությունների կառուցումը, բայց անում են»,- ասաց Մարտիրոսյանը։

Կարդացեք նաև

Back to top button