Տնտեսական
32 միլիոն 670 հազար դոլար՝համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրին


Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 32 միլիոն 670 հազար ԱՄՆ դոլար ֆինանսավորման հատկացումը Հայաստանի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրին: Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ ծրագրի ներքո նախատեսվում է բարելավել արոտավայրերի և անասնապահական համակարգերի արդյունավետությունն ու ինքնաբավությունը մեծածավալ արոտավայրեր ունեցող ութ մարզերի շուրջ 100 համայնքներում՝ ավելացնելով շուկա դուրս բերվող անասնապահական արտադրանքը և մեծացնելով բարձրարժեք գյուղատնտեսական պարենային արժեշղթաները: